ԱՄՓՈՓԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ:ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Ցանկանում եմ առանձնացնել աշխատանքներիցս մի քանիսը
Փորձարկուներ տանը
Լաբորատոր փորձեր — 1; 2 . . 3
Ստեղծագործական աշխատանքներ — 123
Իրավագիտություն — Ժողովրդավարություն
Թարգմանական աշխատանքներ — 12345 . . .
Պատմական հետազոտական աշխատանք:
Վերլուծական աշխատանքներ — 1;2;3;4 . . .
Նետաձքություն և այլ մարզաձևեր:
Կենսաբանական համեմատում
Ձայնանյութ, ընթերցում եմ մայրիկիս հետ արևմտահայերեն:
Ֆոտոպատում իմ կողմից:
Եվ, մի փոքր իմ մասին:(անգլերեն)
Ֆրասերենի (ընտրությամբ գործունեության դասընթացների) ամփոփումը:

Առաջին կիսամյակի ընթացքում ես բավականին նոր բաներ սովորեցի Ֆրանսերեն ընտրությամբ գործունեության խմբում գտնվելով:Ուզում եմ նշել, որ ֆիզիկական միջավայրում դասընթացները զգալիորեն պարզ և հարմար են դարձել:Դասերին կարևորություն ենք տալիս բառապաշարը զարգացնելուն, ազգություններին և քերականական վարժություններ ենք կատարում, ավելի խորը ուսումնասիրելու և ընկալելու ֆրանսերեն լեզուն:
Կից հղումով տեղադրում եմ որոշ առաջադրանքներ ՝ 1 ; 2 ;3 . . .

Մի փոքր ներկայացնեմ թարգմանչական նախագծերից մեկը , որին մասնակցել են Ավագ դպրոցի Ֆրանսերեն ընտրության գործունեության խմբի սովորողները:
Նախագծի ընթացքում տարբեր ֆրանսերեն մուլտֆիլմերենք թարգմանել, որոնք տեղադրվել են տարբեր հարթակներում և սովորողների բլոգներում:
Մեկ ուրիշ թարգմանչական նախագծից խոսեմ: Բանաստեղծությունների թարգմանություն:Կարծում եմ բոլորն էլ գիտեն, թե ինչ դժվար է օտար լեզու սովորել կամ թարգմանություն կատարել օտար լեզվից:Մենք փորձեցինք հաղթահարել այդ դժվարությունը և մենք կարողացանք:Բանաստեղծությունները տեղադրել ենք կայք և մեր բլոգներ:

Անձամբ ես ունեցել եմ դժվարություններ, բայց ընկերներս և ուսուցչուհիս մեկ րոպե անգամ թույլ չեն տվել կասկածեմ իմ և իմ կարողությունների վրա:

Միտոզ և մեյոզ համեմատում

Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:

Միտոզի փուլերը.Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ:

Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են:

Մեյոզ  կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։

Մեյոզը բաղկացած է 2 հաջորդական բաժանումներից, որոնց միջև կա կարճ ինտերֆազ:

Ժողովրդավարություն

ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին:Ժողովուրդն իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով:Քանի որ Հայաստանում ապրում է մոտավորապես 3 մլն. մարդ, ամեն մեկի խոսքը չի կարող վճռորոշ լինել:Ուստի ընտրությունների միջոցով ժողովուրդը ընտրում է պետական ինքնակառավարման մարմին, որն էլ պիտի ականջալուր լինի ժողովրդի շահերին:Ներկա պահին կարծում եմ ժողովրդավարությունը անցել է իր բոլոր սահմանները:Նախ ես սխալ եմ համարում ցույցերը, այսինքն այդ ամենը գալիս է իշխանությունից:Սխալ եմ համարում, որ իշխանությունը պատերազմի վերաբերալ ժողովրդին տեղեկություն է տալիս, կամ ինչ որ ամփոփում կատարում և ներկայացնում հանրությանը:Օրինակ՝ տատիկս ինձ ասում է, թե ինչ լավ էր հին ժամանականերում, երբ չկար տեխնիկա, չկար հեռախոսակապ: Կանայք տանը հույսով սպասում էին իրենց ամուսիններին, տղաներին , ընկերներին:Ոչ մեկ տեղեկություն չուներ, իշխանությունը համառորեն լռում էր, իսկ հիմա ցանկացած մի մարդ համացանցում կամ այլ հարթակում մի ճիշտ կամ սուտ կտեղադրի և ժողովուրդը միամտորեն խուճապի կմատնվի:
Լավ, եկեք մի փոքր խորանանք հասարակական կարծիք ասվածի մեջ:
Դասը ավելի կոնկրետ յուրացնելու համար կարդացել եմ Պիեռ Բուրդիոի Հասարակական կարծիք գոյություն չունի վերլուծությունը: Եվ, ասեմ, դա ինձ շատ դուր եկավ և ավելի գրավեց, նույնիս ինչոր չափով ազդեց իմ կարծիքի վրա :
Ուզում եմ մի մեջբերում անել Պիեռի խոսքից.

<<Նախեւառաջ, կցանկանայի ճշտել, որ իմ խոսքը հասարակական հարցումները մեխանիկորեն եւ հեշտությամբ մերժելը չէ, այլ այդ հարցումների գործառույթներն ու գործելու մեխանիզմները խորությամբ եւ ճշգրտորեն վերլուծելը։ Ինչը ենթադրում է հարցականի տակ դնել այն երեք կանխադրույթները, որ դրանք ինքնաբերաբար առաջ են քաշում։

Ցանկակացած բնույթի հասարակական հարցում ենթադրում է, որ բոլորը կարող են կարծիք ունենալ, կամ, այլ կերպ ասած՝ որ կարծիք ունենալը հասու է բոլորին։ Թեկուզ պարզ ժողովրդավարական զգացումները վիրավորելու գնով՝ բայց ես կառարկեի այս դրույթը։

Երկրորդ դրույթով ենթադրվում է, թե բոլոր կարծիքներն արժեք ունեն։ Ըստ իս՝ կարելի է ապացուցել, որ դա բոլորովին էլ այդպես չէ, եւ որ միեւնույն իրական ուժը չունեցող կարծիքները հանրագումարելու փաստը բերում է իմաստազուրկ արտեֆակտերի ստեղծմանը։

Երրորդ ինքնաբերական դրույթը. միայն այն փաստը, որ միեւնույն հարցը տրվում է բոլորին՝ թույլ է տվել ենթադրություն անել, թե խնդիրների շուրջ գոյություն ունի համակարծություն, այլ կերպ ասած՝ թե ընդհանուր համաձայնություն կա այն հարցերի վերաբերյալ, որոնք արժանի են տրվելու։ Ինձ թվում է, որ այս երեք կանխադրույթները պատճառ են դառնում մի շարք աղավաղումների, որոնք ի հայտ են գալիս անգամ այն դեպքում, երբ տվյալները հավաքագրելիս եւ վերլուծելիս՝ ճշգրիտ մեթոդաբանության բոլոր պայմաններն ապահովված են լինում։>>

Կարծում եմ, նա իրավացի է և ոչ բոլորի կարծիքն է հաշվի առնվում:Այս վերլուծությունը առաջարկում եմ կարդալ, որովհետև ես շատ բան հասկացա. ահա կցում եմ լինքը: