Ճամբար Արատեսում

Գիտե՞ք, որ Արատեսում պարզապես հրաշալի ժամանակ կարելի է անցկացնել։ Արդեն հինգերորդ անգամն է, որ գնում եմ Արատես, և ամեն անգամ նորովի վայելում։ Այդպիսի մի եռօրյա ճամբարի մասնակցեցի մի քանի օր առաջ։

Գեղեցիկ տեսարաններ, բարձրաբերձ լեռներ, կանաչ թավուտ ու էնքա՜ն տեսարժան վայրեր, որ էլ ասելու չի։ Լավ, ամեն ինչ հերթականությամբ։ Կփարձեմ փոխանցել իմ զգացմունքները ;))


Նախ ճանապարհին կանգ առանք Արգիճ գետի մոտ, թեթև նախաճաշելու։Մի փոքր էլ թրջվեցինք առվակի մոտ։Այնքան մաքուր օդ էր:

Այնուհետև մեկնեցինք Սմբատաբերդը նվաճելու։ Անձրև էր գալիս, բայց այն մեզ խոչընդոտ չեղավ։Այդ էլ հաղթահարեցինք։


Հասանք Արատես։Տեղավորվեցինք, ճաշեցինք և խարույկի շուրջ զրուցեցինք, երգեցինք։ Միփոքր ուշ մեր դասընկերոջ ծննդյան տարեդարձը շնորհավորեցինք։

Հաջորդ օրը , առավոտյան արդնացանք մարզվեցինք, նախաճաշ պատրաստեցինք։

Հավաքվեցինք ակումբում և երգեցինք ընկեր Նելիի հետ։ Կարևորագույն բաներից մեկը, որը պետք է ամփոփեինք Արատեսում դա ՝ առաջին բուժոգնությունն էր, առողջագիտության դասերը։Բաժանվեցինք խմբերի, մշակեցինք դեպքեր, որտեղ մեր առջև դրված էր խնդիրներ, որոնք մենք գրագետ պետք է լուծեինք։ Առաջին դեպքի ժամանակ ցուցադրված էր մարդու խեղդվելը։ Մանրամասն ներկայացված էր փրկելու տարբերակները։ Մեր խումբը բեմադրեց ձեռքի կոտրվածք։Շատ կարևոր դաս ստացանք։

Ժամանակավոր հանգիստ։

Կրկին բաժանվեցինք նոր խմբերի։Ջոկատային աշխատանքներ։

Այսքանով ավարտում եմ պատումս:)

14.01.2021- ձմեռային ճամբար ”օր 4 ” Համաչափությունը բնության մեջ Երգչախումբ — պարերգ Մաթեմատիկական խմբային խաղեր

Օրը սկսեցինք խմբային մաթեմատիկական խաղերով։ Մի փոքր հանգիստ և գնացինք երգչախմբի, որտեղ մեր ուսուցչուհին ՝ ընկեր Նելին, սովորեցրեց մեզ նոր երգ։ Շատ ժամանակ ծախսեցինք սովորելու վրա, բայց լավ արդյունք ունեցանք։ Կրկին վերադարձանք դասարան և սկսեցինք աշխատել ՝ համաչափությունը բնության մեջ և ճարտարապետությունում առաջադրանքի վրա։ Չափումներ արեցինք, և իսկապես ճիշտ էր ՝ Մարդկային մարմնի գեղեցկությունը որոշվում է նրա կառուցվածքի և կազմվածքի համաչափությանբ:
Մարդու, ինչպես նաև բոլոր ողնաշարավոր կենդանիների մարմինը կառուցված է երկկողմանիորեն համաչափ (զուգաչափ), այսինքն՝ երկայնակի միջին հարթությամբ այն կարելի է բաժանել իրար նման 2 կեսի:

Բավականին հետաքրքիր օր <)

Թռչող հոլանդացի

Լեգենդար առագաստանավ-ուրվական, որը չի կարողանում խարիսխ գցել ափին և դատապարտված է հավերժ թափառելու ծովում: Սովորաբար մարդիկ այդպիսի նավ տեսնում են հեռվից, երբեմն` շողացող լուսապսակի մեջ: Լեգենդի համաձայն` երբ «Թռչող հոլանդացին» հանդիպում է այլ նավերի, նրա անձնակազմը փորձում է ուղերձ փոխանցել մարդկանց, ովքեր վաղուց մահացել են: Ծովի հետ կապված հավատալիքներում «Թռչող հոլանդացու» հետ հանդիպումը վատ նախանշան է:

Արվեստում

  • Գեղարվեստական գրականության մեջ լեգենդը ներկաայցվել է բազմաթիվ տարբերակներով: 1839 թվականին լույս է տեսել անգլիացի գրող Ֆրեդերիկ Մարիետի «Ուրվական-նավը» վեպը, որը պատմում էր անիծված նավի նավապետի որդու` Ֆիլիպ վան դեր Դեկենի թափառումների մասին: Թռչող հոլանդացուն է նվիրված Նիկոլայ Գումիլյովի «Սակայն աշխարհում կան այլ շրջաններ…» բանաստեղծությունը` «Կապիտաններ» շարքից (տպագրվել է 1909 թվականին): Թռչող հոլանդացին հիշատակվում է Ալեքսանդր Գրինի «Կապիտան Դյուկ» պատմվածքում:
  • «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը» ֆիլմում ներկայացվում է Թռչող հոլանդացու կերպարը:
  • Ռուս և իռլանդացի բանաստեղծ, գրող Անատոլի Կուդրյավիցկին իր «Թռչող հոլանդացի» վեպում (2012) ներկայացրել է լեգենդի սեփական տարբերակը, որի համաձայն` կապիտանը տանուլ է տալիս Մահվան և Կյանքի ընթացքում մահվան հետ գրազը` բաժին հասնելով վերջինիս:
  • Անգլիացի գրող Բրայան Ջեքսը գրել է դետեկտիվ-արկածային գրքերի շարք Բեն անունով տղայի և նրա շան մասին, որոնք փրկվել էին «Թռչող հոլանդացի» նավից:

Երաժշտության մեջ

Թեմային բազմիցս անդրադարձել են երաժիշտները:

  • 1827 թվականին Ադելֆի թատրոնում կայացելէ Ջորջ Ռոդուելի «Թռչող հոլանդացի. նավ-ուրվական» օպերայի պրեմիերան):
  • 1843 թվականին Դրեզդենում ներկյայցվել է Ռիխարդ Վագների առաջին օպերաներից մեկը` «Թռչող հոլանդացին», որը գրելիս կոմպոզիտորը ոգեշնչվել է փոթորկով, որի մեջ հայտնվել էին ինքն ու իր կինը Անգլիա ուղևորվելիս:

20-րդ դարավերջին և 21-րդ դարասկզբին «Թռչող հոլանդացի» օպերայի թեման բազմիցս հնչել է զանգվածային միջոցառումների ժամանակ: