Հետազոտական Աշխատանք

,,Մխիթար Սեբաստացի,,   կրթահամալիր

Հետազոտական աշխատանք 

Թեմա՝ Հայ ժողովրդի ընդհանրական կերպարի բացահայտումը «Սասնա ծռեր» էպոսում։

Սովորող ՝Մերի Երեմյան

Դասարան՝ 12-4

Ղեկավար՝ Մարիետ Սիմոնյան

Գրականության ցանկ՝

Էպոսները երկար պատմություններ են, որոնք պատկերում են լեգենդար կամ դիցաբանականգործիչների հերոսական սխրանքներն ու արկածները: Նրանք հաճախ մարմնավորում ենհասարակության մշակութային, սոցիալական կամ կրոնական արժեքները, որտեղից նրանքծագում են: Այս բանաստեղծությունները սովորաբար ներառում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են քաջությունը, հերոսությունը, բարու և չարի ճակատամարտը և գլխավորհերոսների ճանապարհորդությունը: Նրանք հայտնի են իրենց բարձր, պաշտոնական ոճով ևավանդաբար փոխանցվում են բանավոր՝ նախքան գրավոր ձևակերպվելը:


Կան հայտնի էպոսներ տարբեր մշակույթներից և ժամանակաշրջաններից: Օրինակ.՝

— Հոմերի «Իլիական» և «Ոդիսական».
Հին հունական բանաստեղծությունները վերագրվում են բանաստեղծ Հոմերոսին և պատմումեն համապատասխանաբար Տրոյական պատերազմի և Ոդիսևսի արկածների մասին:[1]

— «Էնեիդա» Վիրգիլիոս. 
Այս հռոմեական էպոսը հետևում է Էնեասի՝ տրոյացի հերոսի ճանապարհորդությանը, ով իվերջո դարձավ հռոմեացիների նախահայրը:[2]

— «Գիլգամեշի էպոսը». 
Հին միջագետքյան բանաստեղծություն, որը հետևում է շումերական թագավոր Գիլգամեշիարկածներին:[3]

— «Մահաբհարատա»[4] և «Ռամայանա»[5]
Հնդկական էպոսներ, «Մահաբհարատա»-ն մանրամասնում է Կուրուկշետրայի պատերազմը ևհոգևոր ուսմունքները, մինչդեռ «Ռամայանան» պատմում է արքայազն Ռամայի կյանքը:

Այս էպոսները տարբերվում են բովանդակությամբ, ոճով և մշակութային ենթատեքստով, սակայն նրանք բոլորն էլ պատմում են հերոսների, մշակութային արժեքների , արկածախնդիրների մասին և այն, ինչ այդ հասարակության մարդիկ իսկապես կարևոր ենհամարում: 

Հայ պոեզիան հարուստ է և բազմազան։ Ամենաակնառուներից է «Սասնա ծռեր» էպոսը։ Այն համարվում է հերոսական էպոս, որը պատմում է Սասունի ընտանիքի չորս սերունդների մասին:

Այս էպոսը հաճախ արտացոլում է հերոսության, քաջության, սիրո և ճնշումների դեմ պայքարիմասին: Այն պահպանվել է բանավոր ավանդույթի միջոցով և հետագայում գրավորձևակերպվել՝ շարունակելով լինել հայկական մշակութային ժառանգության զգալի մասը: Այսէպոսը մարմնավորում է հայ ժողովրդի ոգին և արժեքները՝ պատկերելով նրա առասպելականհերոսների պայքարն ու հաղթանակները։


[1] https://www.britannica.com/summary/Homer-Greek-poet

[2] https://www.britannica.com/topic/Aeneid

[3] https://www.britannica.com/topic/Epic-of-Gilgamesh

[4] https://www.britannica.com/summary/Mahabharata

[5] https://www.britannica.com/topic/Ramayana-Indian-epic

Էպոսը բանահուսության ժանր է։

Ինչ է նշանակում բանահավաք — խոսք, զրույց հավաքող

Բանահավաքություն — գիտություն է որը ուսումնասիրում է պատումներ, լեգենդներ

Բանահայուսություն

Բանահյուսությունը դա այս կամ այն ժողովրդի կերտած բանավոր ստեղծագործությունների ամբողջությունն է։
Բանահյուսության մեջ ժողովուրդն արտացոլել է իր պատմության առավել կարևոր դեպքերը, իր դարավոր փորձն ու իմաստությունը, ձգտումներն ու իդեալները։ Ըստ էության, բանահյուսությունը (ֆոլկլորը) ժողովրդի կյանքի և աշխարհազգացողության հայելին է։ Ժողովրդական բանահյուսության երկերն ստեղծվել և դարերով պահպանվել են բանավոր, հաղորդվել սերնդից սերունդ։ Դրանք շատ հաճախ բանասացի կողմից կատարվել, նույնիսկ ստեղծվել են ուղղակի լսարանի առջև, երբեմն երգի և նվագի ուղեկցությամբ։ Բանահյուսական ստեղծագործությունները ժամանակի ընթացքում փոփոխվել, զարգացվել և հարստացվել են բազմաթիվ անանուն հեղինակների կողմից։ Այդ է պատճառը, որ բանահյուսական երկերը սովորաբար մի շարք տարբերակներ են ունենում։ Ժողովրդական բանահյուսության տեսակները բազմազան են՝ առակ, հեքիաթ, հանելուկ, ասացվածք, առասպել, ավանդավեպ, ասք, ավանդություն, վիպերգություն (էպոս), աշխատանքային, սիրո երգեր և այլն։ Այս ժանրերից յուրաքանչյուրն ունեցել է բովանդակության, կառուցվածքի, պատկերավորության կայուն յուրահատկություն։ Բացի այդ՝ յուրաքանչյուր ազգի բանահյուսության մեջ եղել են ուրույն ժանրային ձևեր, օրինակ՝ ռուսական բիլինան, չաստուշկան, ուկրաինական դուման և այլն։ Հայ հին բանահյուսության մեջ եղել են բազմազան տեսակներ՝ զրույց, առասպել, ավանդավեպ, վիպասանք և այլն։ Բանահյուսության շատ թեմաներ, սյուժեներ ու կերպարներ մշակվել և ընդհանրացվել են տարբեր գրողների կողմից։ Բավական է նշել միայն Հովհ. Թումանյանի և Ավ. Իսահակյանի բալլադները, հեքիաթներն ու պոեմները, որոնք ստեղծվել են ժողովրդական աղբյուրների հիման վրա։

Էպոսի ՝

Կառուցվածք

Ճյուղեր

Որ ճյուղը ինչ է արել հայ ժողովրդի համար
Բնագրից (համահավաք տեքստից) մեջբերումներ

Սանասարն ու Բաղդասարը, հիմնադրելով Սասնա բերդը, ապահովում են ժողովրդի անվտանգությունն ու քրտնաթոր աշխատանքի անձեռնմխելիությունը: Նրանք, ինչպես նաև նրանց հետնորդները, իրենց գերմարդկային ուժն օգտագործում են ոչ թե սեփական փառք ու իշխանություն ձեռք բերելու նպատակով, այլ ի սպաս են դնում ժողովրդի բարօրությանն ու ազատ կյանքին: Բնութագրական է, որ Սանասարն ու Բաղդասարը առաջին հերթին Սասուն եկած աղքատների համար են տներ կառուցում, հետո՝ իրենց համար ամրոց: 
Մեծ Մհերը երկար ժամանակ սասունցիներին պահում է որսով: Դևերին սպանելուց հետո Դավիթը նրանց հափշտակած ոսկին բաժանում է ժողովրդին, ինքը բավարարվում միայն մի ձիով: Իսկ երբ հայրենիքի վրա կախվում է արտաքին վտանգը, նրանք առանց հապաղման դուրս են գալիս այն վերացնելու վճռականությամբ:
Ժողովրդասիրության ու հայրենասիրության փայլուն օրինակ է տալիս Առյուծաձև Մհերը: Իմանալով, որ երդմնազանց լինելու դեպքում ինքն ու կինը պետք է մահանան, նա դիմում է այդ քայլին, որպեսզի իրենից հետո Սա-սունն անտեր ու անպաշտպան չմնա:

Աստված թող մեկ տըղա տա մեզ,
Էրթա Մելիքի օձիք բռնի,
Թող չը հանգչի Սասնա ճրագ,
Աստըծու զառ գել չի ուտի:
Որ մենք կանք մեր աշխըրքին-տի մեռնենք.
Համա որ մենք մեռնենք,
Մեր տղա մեր տեղ սաղ ըլի՝
Մենք էլ սաղ տի հիշվենք:
Մեր տան անուն չի կորսվի,-

այս խոր համոզմունքով է Մհերը դիմում անձնազոհության:

Սասունցի Դավթի կերպարը: Մսրա Մելիքն ամեն ինչ անում է Սասնա ճրագը մարելու, Սասունը հափշտակելու համար: Բայց միշտ էլ նրա դեմ դուրս է գալիս ժողովրդի սիրելի զավակը՝ Դավիթը, խափանում օտար բռնակալի բոլոր դիտավորությունները: Ժողովուրդը աշխատավորի արդար զայրույթով ու սպանիչ ծաղրով է ներկայացնում բռնակալ Մելիքին ու նրա կամակատարներին, իսկ սիրելի հերոսի սխրագործությունները պատկերելիս ազատություն է տալիս իր երևակայությանը, հիպերբոլիկ պատկերներով պանծացնում նրան: Մանուկ Դավիթը չի անցնում բռնակալի թրի տակով: Փորձում են զոռով տանել, բայց ճկույթը դիպչում է քարին, և քարից կրակ է ելնում: Դավիթը այնպես է կոտը խփում հարկահան Կոզբադնի գլխին, որ կոտի փշրանքները մինչև օրս էլ թռչում են: Եվ, վերջապես, Դավիթը մի զարկով կտրում է քառասուն ջրաղացքար, քառասուն գոմեշի կաշի, Մելիքին կիսում երկու հավասար մասի և այնպես կիսում, որ Մելիքը զարկի ուժգնությունից չի զգում իր կիսվելը: Ավելին: Եթե հրեշտակը իր թևը դեմ չառներ Դավթի թրին, ապա կպատռվեր նաև դժոխքի սև ջուրը, և երկիրը կկործանվեր: Նվաճողի ու բռնակալի նկատմամբ այսպիսի հետևողական վճռականություն կարող է ցուցաբերել միայն այն ժողովրդի երևակայությունը, որը հազարամյակներ շարունակ անհավասար մաքառումների մեջ է եղել սեփական գոյության իրավունքը հաստատելու համար:
Ըստ էպոսի՝ Սասունը այն երկիրն է, ուր չկա մարդու շահագործում մարդու կողմից, ուր ամեն ոք կարող է յուրացնել միայն իր աշխատանքի արդյունքը: Բնորոշ է, որ երբ աշխատավոր մարդիկ լսում են, որ Սասունում ո՛չ հարկ են վերցնում, ո՛չ տուրք, բոլոր կողմերից գալիս և Սասունը բազմամարդ քաղաք են դարձնում:

«Ըհը՛, էն աստված, մենք կ ՛ երթանք էդա Սասուն,
Որ Սանասարի, Բաղդասարի պես՝
Էրկու զորեղ փահլևան կա.
Որ այդ տեղի մարդոց ո՛չ հարկ կ’առնեն, ո՛չ տուրք,
Որ մեկ մարդ մեր ապրանք չզարնե տանի»:
Շատացա՜վ, մե՜ծ քաղաք եղավ Սասուն:

Ժողովուրդը էպոսում հետևողականորեն զարգացնում է իրեն կեղեքող սոցիալական մեծ չարիքի՝ հարկահանության դեմ պայքարի գաղափարը: Մեծ Մհերը վերացնում է Մսրա Մելիքի դրած հարկը, Դավիթը պատուհասում է հարկահաններին, Փոքր Մհերը սպանում է արևմուտքի թագավորին և Գոհարի հոր երկիրը ազատում հարկ վճարելու հարկադրանքից: Նման մի շարք տեսարաններով էպոսը ձեռք է բերում սոցիալական խոր բովանդակություն, դառնում հակաֆեոդալական-հակաեկեղեցական ուղղվածություն ունեցող ստեղծագործություն: Պատահական չէ, որ Սասնա դյուցազունների դեմ թշնամակամ դիրք են բռնում ոչ միայն օտար նվաճողները, այլ հաճախ նաև տանու շահագործողները, որոնք կցանկանային ոչնչացնել նրանց, եթե ուժները պատեր: Հիշենք հարիսայի միջադեպը, երբ
Մարդու մեկ բոռբոռաց.

— Էլե՜ք, զարկե՛ք Դավթին,
Հարիսեն ձեռքեն խլե՛ք:
Ծերունի մարդ մ ՛ էլ էնտեղ ասաց.
— Էն Մհերի զարմից է, մ’էրթաք:
Թե որ կարցաք էն չորս ունկանի պղինձ
Չորսով տեղից վերուք՝ գնացեք,
Թե չէ, մ ՛ էրթաք, չէ՞ դուք խե՜ղճ եք…

Սասնա դյուցազունները ոչնչացնում են կողոպտիչներին, նրանց կողոպուտը վերադարձնում իրենց տերերին՝ ժողովրդին, և բավարարվում դրանով: Նրանցից ոչ մեկի մտքով անգամ չի անցնում նույնիսկ պարտված թշնամու ունեցվածքին ձեռք տալ: Մսրա Մելիքը հսկայական զորքով եկել էր Սասուն՝ թալանելու, ժողովրդին գերելու, Սասունը ավերելու վճռականությամբ: Իսկ ի՞նչ է անում հաղթող Դավիթը: Բռնակալին սպանելուց հետո զորքին ազատ է արձակում, իսկ ինքը Քեռի Թորոսի կտրիճների հետ վերադառնում Սասուն՝ մի սայլի վրա դրած տանելով Մելիքի ականջը՝ որպես նրա ոչնչացման ապացույց, և ոչ թե ռազմական ավար:

Կանայք էպոսում

Էպոսն ստեղծող ժողովուրդն իր լավագույն իդեալները մարմնավորել է ոչ միայն Սասնա դյուցազունների միջոցով, այլև դրանց կրողներ է դարձրել կին հերոսներին: Նրանք ևս օժտված են դյուցազնական հատկանիշներով, հայրենասիրությամբ ու ժողովրդասիրությամբ, արժանապատվության բարձր զգացումով ու բնավորության ուժեղ գծերով: Եվ այդ ամենը՝ շաղախված այն անմնացորդ սիրով ու ջերմ հոգատարությամբ, որ տածում են իրենց սիրելիների նկատմամբ:
Անմոռանալի է Ծովինարի անձնազոհությունը, որով փաստորեն սկսվում է էպոսը: Միայն ճշմարիտ հայրենասիրությունն ու ժողովրդասիրությունը կարող են թելադրել նրաընտրությունը:

Ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ,
Քանց մեր Հայաստան էրկիր ավերվի,
Էն հազար-հազար հոգիք կորուսանին:

Մհերի մահվանից հետո Դեղձուն Ծամը յոթ դռների հետև սուգ է պահում մինչև այն պահը, երբ Դավիթը գնում է Մելիքի դեմ կռվելու: Ինչպիսի խոր սիրով ու ջերմությամբ է հնչում քսան տարվա սգից դուրս եկած տատի խոսքը Քուռկիկ Ջալալիին:

-Քուռկի՛կ Ջալալի, մեռնե՛մ քե, մուրա՜զ…
Իմ Դավիթ հե՛ր չունի՝ անե՛ս հերություն,
Իմ Դավիթ աղբե՛ր չունի՝ անե՛ս աղբերություն:
… Քուռկիկ, քե ամանաթ իմ նորամանուկ Դավիթ:

Հայրենիքի նկատմամբ նույնպիսի պատասխանատվության զգացումով են օժտված նաև էպոսի մյուս կանայք: Սանասարի մահից հետո Դեղձուն Ծամը հագնում է ամուսնու զենքն ու զրահը և պաշտպան կանգնում Սասու-նին: Արմաղանը երդվում է քառասուն տարի Մհերին չընդունել իր մոտ ոչ թե սովորական կանացիական խանդի հողի վրա, այլ կանխազգալով Իսմիլ Խանումի նենգությունը: Չէ՞որ արտատեր պառավն էլ է ժամանակին Մհերի յարը եղել, և Արմաղանը դրանից իրեն նվաստացած չի զգացել: Արտատեր պառավը արթուն պահակի պես հետևում է սիրելի հերոսի գործողություններին՝ նպատակասլաց հունի մեջ պահելու այն: Ոչ թե սերը, այլ սեփական երկրի շահն է թելադրում Իսմիլ Խանումին՝ իր գոտին ու լաչակը Մհերին ուղարկելու կամ նենգությամբ նրանից զավակ ունենալու: Նույն շահի թելադրանքով նա դիմում է ավելի քստմնելի քայլի. հարազատ որդու դիակի առաջ առաջարկում է Դավթին՝ տեր կանգնել նրա կնոջն ու երկրին:
Էպոսի կանայք ինքնուրույն են ու նախաձեռնող, համարձակությամբ ու խիզախությամբ չեն զիջում տղամարդկանց, մեծ մասամբ իրենց են վերապահում ընտրություն կատարելու իրավունքը: Խանդութն ու Գոհարը մենամարտում են իրենց փեսացուների հետ՝ նրանց ուժը ստուգելու համար: Չնայած Դավթի տածած սերը Խանդութին ստիպում է ոտաբոբիկ վազել նրա հետևից, բայց այդ հանգամանքը չի բեկանում նրա որոշումը՝ ամուսնանալ այն տղամարդու հետ, որը կկարողանա մենամարտում իրեն հաղթել: Մի ավելորդ համբույր այնպես է վիրավորում Խանդութի արժանապատվությունը, որ ուժգին հարվածում է սիրած տղամարդուն և ասում.

— Դու քոր հոր կտրիճն ես, ես՝ իմ:[1]

Բառարան [2]

Ազապ – չամուսնացած տղա, աղջիկ
ազրայիլ – հոգեառ հրեշտակ
 ազնավուր –ազնվական, ազնիվ
աղեկ – լավ, գեղեցիկ
ամանաթ –մեկի մոտ պահ տված իր
անգյալ – անպետք
ասլան – առյուծ
ավուր – օրերից մի օր
ափո – պապ
 բադալ – փոխարեն
բիջ – ապօրինի զավակ
բլել – փուլ գալ
բուրջ – բերդ
գյոլ – լիճ
գինաս – գիտես
դավա – ուղտ
դարբ – զարկ
դեհ – կողմ
էկո – արի
էր – այր, քարայր
զապուն – նիհար
զալում – անգութ
զարմ – ցեղ
զենել – զոհել
 զոռով – ուժով
թալել – նետել
թասիբ – պատիվ
թալակ – թակարդ
թամամ – լրիվ
թոնդիր – թոնիր
թորկել – թողնել
 իսկի – բոլորովին
իրիշկել – նայել
լաճ – տղա
լաո – որդի
լուլա – խողովակ
խաբրաբեր – լրաբեր
խազինա – հարստություն
խաթր – հարգանք
խարջ – հարկ
խեղել – հաշմանդամ դարձնել
խլվըլալ – շարժվել
խորոտ – սիրուն
խոջա – հարուստ, 
մեծ կալամ – գրիչ
կարիբ – օտարական
կթղա – թաս, բաժակ
կխտար – եղջերու
կոպալ – ձեռնափայտ
կուտ – այրված հաց
կուս – կույս
հալավ – հագուստ
հեյրան – սիրելի
հորի՞ – ինչո՞ւ
ղալբ – խարդախ, 
կեղծ ղափլան – վագր
ճան – վեգ
ճանկ – ափ, բուռ
ճիժ – երեխա
ճոթ – կողմ, ծայր
 ճվալ – բղավել
մարե – մայրիկ
մաժել – շփել, շոյել
մեջլիս – դիվան, ժողով
մժիկ – մժեղ
մուրազ – իղձ, փափագ
ունկ – կանթ
ուղորդ – ճիշտ
 չադր – վրան
չլուտ – մերկ
չուր – մինչև
պագել –համբուրել
պոռթել – պատռել
 պռունկ – շուրթ
ջանդաք – դիակ
ջիրիդ – ձիարշավ
ջոկ – առանձին
ջոջ – մեծ
ջուխտ – զույգ
ռաստ – հանդիպում
սալամաթ – ողջ
սենեկ – սենյակ
սիլա – ապտակ
սոլ – չուստ
վազիր – թագավորության երկրորդ անձը
վերուց – վերցրեց
վեցկի – վեց զույգով լծված գութան
տի- պիտի
տիլ – ցեխ
տղամեր – հղի կին
տռճիկ տալ – ցատկոտել
տփել – ծեծել
քակել – քանդել
քանց – քան
քարգահ – իլիկ
քենե – քեզնից
քեռմեր – մորեղբայր
քոշք – պալատ
քոք – արմատ
քոփակ – շնաբարո մարդ
քունջ – անկյուն
քուրսի – թոնրի ծածկ
փարդա – վարագույր
փաթիշահ – թագավոր, արքա
փահլևան – քաջ, հերոս, դյուցազն
փողպատ – օձիք
փսլիք – բերանի ջուր փրչոտ – մազոտ


 

http://armenianhouse.org/sasuntsi-david/preface.html

https://www.armgeo.am/armenian-national-epic/
https://www.youtube.com/watch?v=I-BKvMHILtw
https://youtu.be/UGJJnj10II0?si=Ya1U4r0ImwK5yLSB

[2] http://armenianhouse.org/sasuntsi-david/dictionary.html

Երիտթուրքերի դատավարությունները 1919-1921 և 1926 թվականներին

Հետազոտական աշխատանք

Սովորող՝ Մերի Երեմյան

Ղեկավար՝ Աննա Խաչատրյան

Թեմա՝ «Երիտթուրքերի դատավարություն»

Գրականության ցանկ՝

⁃ Մելինե Անումյան , Ճանաչում և դատապարտում. Երիտթուրքրի դատավարությունները (1919-1921թթ. ԵՒ 1926 թ.)

Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության և կոտորածների դատավարություններն ըստ շրջանների. առանձին անհատների դատաքննություններ

-Հոդված 1 ; 2 ; 3