Ֆոտոսինթեզ և Քեմոսինթեզ

Ֆոտոսինթեզ ,Ֆոտոսինթեզի համար օգտագործում են անօրգանական նյութեր,ջուրը արմատներով հասնում է տերևին։Ջրի հետ հանքային նյութերը,ածխաթթու գազը բույսն ստանում է օդից։Ֆոտոսինթեզի հիմնական բջիջը մեսրոֆ վելն է,որը պարունակում է կանաչ գույնանույթ,քլորոֆիլ (хлорофилл): Քլորոֆիլը բարդ նյութ է։

Ֆոտոսինթեզի առաջին մասը տեղի է ունենում լույսի տակ։Քլորոֆիլի հատիկի վրա ներգործում է լույսի մասնիկը ֆոտոնը։

Ֆոտոսինթեզը բարդ, բազմաստիճան գործընթաց է։ Նրա մեջ կենտրոնական դերը պատկանում է քլորոֆիլին՝ կանաչ գույնի օրգանական նյութին, որի միջոցով արեգակնային ճառագայթման էներգիան փոխակերպվում է քիմիական կապի էներգիայի։

Երկրի վրա ոչ միայն օրգանական միացությունների, այլև ազատ թթվածնի հիմնական մատակարարումն է ֆոտոսինթեզը։ Ֆոտոսինթեզն ունի համամոլորակային նշանակություն, քանի որ արեգակնային էներգիան վերափոխվում է քիմիական կապի էներգիայի, առաջանում են օրգանական միացություններ, որոնք օգտագործվում են ինչպես ավտոտրոֆ, այնպես էլ հետերոտրոֆ օրգանիզմների կողմից։ Ֆոտոսինթեզի շնորհիվ պահպանվում է Երկրի մթնոլորտի որոշակի բադադրությունը։ Ֆոտոսինթեզի արդյունքում առաջանում է մոլեկուլային թթվածին, որն անհրաժեշտ է բոլոր օրգանիզմների համար։ Բացի դրանից առաջացած մոլեկուլային թթվածնի հետ է կապված նաև օզոնային էկրանի գոյությունը, որը պաշտպանում է բոլոր երկրային կենդանի օրգանիզմները մահացու ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Կարևոր է նաև ածխաթթու գազի կլանումը ֆոտոսինթեզի գործընթացում, որի արդյունքում նվազում է նրա քանակը մթնոլորտում, և ածխածինը անօրգանական նյութից անցնում է օրգանական նյութի բաղադրության մեջ, ինչը կարևոր դեր ունի ածխածնի շրջապտույտում։

Բույսի տերևը

Ֆոտոսինթեզի պրոցեսը

Քեմոսինթեզ

Քեմոսինթեզը  անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակությունն է, որով օժտված են բակտերիաների որոշ տեսակներ։Այդ բակտերիաներն օժտված են հատուկ ֆերմենտային ապարատով, որը նրանց հնարավորություն է տալիս օրգանական միացություններ սինթեզեու։Այս գործընթացը կոչվում է քեմոսինթեզ։

Քեմոսինթեզն ընթանում է բակտերիաներում,որոնք ֆիքսում են մթնոլորտային ազոտը (N2)`վերածելով այն բույսերի համար հեշտ յուրացվող միացությունների։

Կարևոր քեմոսինթեզողներից են նիտրիֆիկացնող բակտերիաները։Նիտրիֆիկացնող բակտերիաների մի մասն օգտագործում է ամոնիակի (NH3)`մինչև ազոտային թթու (HNO2),իսկ մյուս մասը՝ ազոտային թթվի՝ մինչև ազոտական թթու (HNO3) օքսիդացման արդյունքում անջատվող էներգիան։

Քեմոսինթեզի դերը կարևոր է բնության մեջ նյութերի շրջապտույտում։

Why I study at this school


I really like our school. It leaves us free, it does not oppress us. That makes our school different. Of course, our school has many advantages, our school differs from other schools in many ways. The people of Sebastia will be unique and will always be unique. I want to single out our sports. We have a lot of sports at school ՝ Archery, football, shooting, fencing . . .