Մեր տան գրադարանը

<sound\\meri*]>>

Կարծում եմ, որ ոչ բոլորն են սիրում գրքեր կարդալ, հատկապես այս սերնդի մեջ, երբ բոլորը կախված են իրենց հեռախոսներից, հեռուստացույցներից և համակարգիչներից: Իհարկե, կան մարդիկ, ովքեր կարդում են համակարգիչներով կամ հեռախոսներով, բայց ես չեմ կարծում, որ նրանք նույն զգացողություններն ունեն: Ես սիրում եմ գիրք կարդալ, գիրքը ձեռքս պահել, երբ դու խորանում ես գրքի խորքում, երբ դառնում ես գրքի հերոսը, սա այլ զգացողություն է: Գիրք կարդալը հսկայական ազդեցություն է ունենում մարդու վրա: Կարծում եմ մարդուն ավելի հեշտ է հասկանալ, նա սովորում է շատ նոր բառեր: Կան մարդիկ, ովքեր կարդում են գիրք, երբ նրանք իրենց վատ են զգում կամ նեղվում են: Կան գրքեր, որոնք մարդկանց ոգեշնչում են անել այն, ինչը նրանք չեն համարձակվել անել իրենց ամբողջ կյանքում: Կա մի ասացվածք. Գրքի գողը գող չէ: Ես համաձայ եմ այս առածի հետ :

Как этот год поменял нас

Этот год был довольно сложным.В этом году со всеми нами произошло нечто неожиданное — война.Обычно мы читаем книги о войне, рассказывают нам старшие, но сейчас мы пережили войну.Многие семьи остались без дома, страна развалилась, и, гуляя по улицам, мы видели печаль и пустоту.Смотрю на деревья, как будто каждый листик который впадает это мама одного солдата которая потеряла надежду и веру.Наши молодые солдаты сражались насмерть за нашу Родину. Никогда не думала, что наше поколение переживет войну.Так называемый коронавирус, уносящий жизни, уничтожаяа человечество.Надеюсь, что в следующем году все решится и встанет на свои места.

ՀՀ խորհրդային սոցիալիստական հանրապետություն. Խորհրդային վարչակարգի հաստատումը


Աղբյուրը

1920 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ։ Թուրք-հայկական պատերազմի հետևանքով երկրում առաջացավ սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ։ Հատկապես ծանրացավ գաղթականների վիճակը։ Իսկ ընդհանրապես հանրապետության բնակչության վրա կախված էր սովի սպառնալիքը։

Նման ծանր պայմաններում հայ բոլշևիկները պայքար ծավալեցին Հայաստանը խորհրդայնացնելու համար։ Հայ բոլշևիկների գործունեության համար խթան հանդիսացան հատկապես 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած Արևելքի ժողովուրդների համագումարը։ Էնվերի և հայատյաց այլ գործիչների ղեկավարությամբ ընթացող այս համագումարը բացահայտ հակահայկական դիրքորոշում ընդունեց, չնայած այն բանին, որ այդ համագումարին մասնակցում էին 157 հայեր։ Հայաստանի խորհրդայնացման քաղաքականությանը գործնական հողի վրա դրվեց 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ ՌԿԲԿ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի քաղբյուրոյի համատեղ նիստ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամների մասնակցույթամբ, ուր քննարկվեց Հայաստանի խորհրդայնացման հարցը։ Իսկ 1920 թվականի նոյեմբերի կեսերին հայ կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամներից ստեղծվում է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե, որի մեջ մտնում էին Սարգիս Կասյանը (նախագահ), Ասքանազ ՄռավյանըՍահակ Տեր-ԳաբրիելյանըԱլեքսանդր ԲեկզադյանըԱվիս Նուրիջանյանը և ուրշներ։ Շուտով Հայ հեղկոմը և Հայ կոմկուսի կենտկոմը փոխադրվում են Ղազախ և նախապատրաստական աշխատանքներ են սկսվում Հայաստանի խորհրդայնացման համար։

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ, դա հարկադրեց Համո Օհանջանյանի գլխավորած կառավարության հրաժարականը։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը, Վրացյանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ։ Սակայն նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանին արված առաջարկը չի ընդունվում։ Լեգրանը հայտարարում է, որ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կուրս է վերցրել։ Նույն օրը հայ հեղկոմը Ղազախից անցնում է Իջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված դեկլարացիա հրատարակում, որով Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Իջևան են մտնում 11-րդ բանակի սրող զորամասեր։ Նոյեմբերի 20-ին Լեգրանը Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերջնագիր ձևով պահանջում է իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Եվ հայտնվելով թուրքական և ռուսական սվինների արանքում, Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է լինում տեղի տալ։ Նույն օրը նրա ներկայացուցիչներ Դրոն և Համբարձում Տերտերյանը բանակցություններ են սկսում Լեգրանի հետ։ Երկու օր տևած բանակցություններն ավարտվում են դեկտեմբերի 2-ին՝ Ռուսաստանը Հայաստանին պարտադրում կապիտուլյացիոն պայմանագիր:

Պայմանագրի կետերի համաձայն

  1. Հայաստանը հռչակվում էր Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն
  2. Նախքան Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը իշխանությունը անցնում էր ժամանակավոր հեղափոխական կոմիտեի ձեռքը
  3. Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի հանրապետության անբաժանելի մաս էր ճանաչում ամբողջ Երևանի նահանգը, Զանգեզուրը, Կարսի նահանգի մի մասը, Ղազախի գավառի որոշ շրջաններ և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչև 1920 թվականի սեպտեմբերի 28-ը գտնվել են Հայաստանի Հանրապետության կազմում։
  4. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը
  5. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության հայ քաղաքական կուսակցությունների գործիչները
  6. Ժամանակավոր հեղկոմի կազմը պետք է բաղկացած լիներ 5 բոլշևիկներից և երկու ձախ դաշնակցականներից:
  7. Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր ապահովվել ՀԽՍՀ-ի տարածքի անվտանգությունը։

Լենինի կողմից ստորագրված որոշումը Հայաստանին 3 միլիարդ ռուբլի փոխանցելու մասին

1920 թվականի դեկտեմբերի 13-ին Վլադիմիր Լենինի որոշմամբ Խորհրդային Հայաստանին հատկացվում էր 3,000,000,000 ռուբլի[1]։

Պատերազմը մեզ էլ հասավ

Կյանքում չէի մտածի, որ մենք պատերազմի ականատես կլինենեք: Վիլյամ Սարոյանի մի շատ հետաքրքիր պատմվածք կարդացի՝ «Պատերազմ» վերնագրով, որի նախաբանն է «Պատերազմը մեզ էլ հասավ»։ Սովորաբար պատերազմի մասին  կարդում ենք, կարդացել ենք, տեղեկացել ենք գրքերից, պատմել են մեր մեծերը, բայց արի ու տես՝ մենք էլ ապրեցինք պատերազմ: Շատ ընտանիքներ մնացին անտուն, երկիրը փլուզվեց, փողոցներով քայլելիս տեսնում ենք՝ վիշտ, մտահոգ դեմքեր և տխրություն: Այգիներում քայլելիս նկատում եմ, թե ինչպես են տերևները փախչում ոտքերիս տակից: Նայում եմ ծառերին, կարծես ամեն մի ընկնող տերև մի մոր հույսը, հավատը ու հուսահատությունը լինեն: Մեր երիտասարդ զինվորները կենաց-մահու կռիվ տվեցին հանուն մեր հայրենիքի և մեր խաղաղության: Պատերազմը չարիք է: