Հաշվետվություն Ֆրանսերենից

Այս տարվա ընթացքում նոր բաներ սովորեցի , բավականին թարմացնելով գիտելիքներս Ֆրանսերենի ընտրությամբ գործունեության խմբում և պատրաստ եմ կիսվել իմ բացահայտումներով։ Օտար լեզվի ուսուցումը հեշտ բան չէ , հասկացա սա Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում հանդիպելով Le Courrier d’Erevan ի հիմնադիր՝ Զառա Նազարյանի հետ։ Այս տարի կարևորություն ենք տվել լեզվի խորացված ուսուցմանը,նախագծերին, ֆրանսիական խոհանոցին ծանոթությանը: Ֆրանկոֆոնիայի օերերի ընթացքում շատ բաներ ենք հասցրել անել։
Կից հղումով տեղադրում եմ սիրված աշխատանքներս ՝ 1 2 ; 

Մի փոքր ներկայացնեմ Շառլ Ազնավուրին նվիրված նախագիծը , որին մասնակցել են Միջին և Ավագ դպրոցի Ֆրանսերեն ընտրության գործունեության խմբի սովորողները:
Նախագծի ընթացքում մի շատ գեղեցիկ տեսանյութ ենք պատրաստել , որում արտասանում և երգում ենք «Քեզ համար հայաստան» երգը:
Քերականական և թարգմանչական առաջադրանքները միշտ պարտաճանաչ կատարել ենք և շարունակում ենք։
Մի քանիսն ՝ 1; 2; 3
Պոեզիան մեր խմբից անպակաս էր ՝ 1 ; 2; 3

Ցանկանում եմ տեղադրել բաժնիս հղումը ՝ այստեղ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ աշխատանքներիս։

Շտապում եմ պատմել նաև , որ այցելել ենք օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն, որտեղ հանդիպել ենք Ֆրանսիայի դեսպանին։

Որպես ավարտ մի փոքր էլ պատմեմ «Անկոտրում Կանայք» նախագծից։ Կազմակերպեցինք մեծ համերգ, վարպետության դասեր անցկացրեցինք Լիլիթ Բլեյանի հետ, երգեցինք։Թարգմանություններ կատարեցինք։ Բանաստեղծություններ ընթերցեցինք։ Շատ ջանք էինք գործադրել և ստացել ենք լավ արդյունք։

Թողնել մեկնաբանություն