Ճամբար Արատեսում

Գիտե՞ք, որ Արատեսում պարզապես հրաշալի ժամանակ կարելի է անցկացնել։ Արդեն հինգերորդ անգամն է, որ գնում եմ Արատես, և ամեն անգամ նորովի վայելում։ Այդպիսի մի եռօրյա ճամբարի մասնակցեցի մի քանի օր առաջ։

Գեղեցիկ տեսարաններ, բարձրաբերձ լեռներ, կանաչ թավուտ ու էնքա՜ն տեսարժան վայրեր, որ էլ ասելու չի։ Լավ, ամեն ինչ հերթականությամբ։ Կփարձեմ փոխանցել իմ զգացմունքները ;))


Նախ ճանապարհին կանգ առանք Արգիճ գետի մոտ, թեթև նախաճաշելու։Մի փոքր էլ թրջվեցինք առվակի մոտ։Այնքան մաքուր օդ էր:

Այնուհետև մեկնեցինք Սմբատաբերդը նվաճելու։ Անձրև էր գալիս, բայց այն մեզ խոչընդոտ չեղավ։Այդ էլ հաղթահարեցինք։


Հասանք Արատես։Տեղավորվեցինք, ճաշեցինք և խարույկի շուրջ զրուցեցինք, երգեցինք։ Միփոքր ուշ մեր դասընկերոջ ծննդյան տարեդարձը շնորհավորեցինք։

Հաջորդ օրը , առավոտյան արդնացանք մարզվեցինք, նախաճաշ պատրաստեցինք։

Հավաքվեցինք ակումբում և երգեցինք ընկեր Նելիի հետ։ Կարևորագույն բաներից մեկը, որը պետք է ամփոփեինք Արատեսում դա ՝ առաջին բուժոգնությունն էր, առողջագիտության դասերը։Բաժանվեցինք խմբերի, մշակեցինք դեպքեր, որտեղ մեր առջև դրված էր խնդիրներ, որոնք մենք գրագետ պետք է լուծեինք։ Առաջին դեպքի ժամանակ ցուցադրված էր մարդու խեղդվելը։ Մանրամասն ներկայացված էր փրկելու տարբերակները։ Մեր խումբը բեմադրեց ձեռքի կոտրվածք։Շատ կարևոր դաս ստացանք։

Ժամանակավոր հանգիստ։

Կրկին բաժանվեցինք նոր խմբերի։Ջոկատային աշխատանքներ։

Այսքանով ավարտում եմ պատումս:)

Թողնել մեկնաբանություն