Ավետիք Իսահակյանի կյանքի մասին

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանստեղծի անունը՝ Իսահակյան։

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թ. վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899 — 1906 թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թ. դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թ. Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։

av-isahakyan

Իմ աշնանային արձակուրդը

Իմ կարդացած հեքիաթները

Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):Սիրված Հեքիաթներ Ընտրանի Առաջին:
Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:Աղջիկը էնպես սիրուն էր, որ ոչ լսված էր, ոչ տեսնված
Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
Ձկնորսի տղան,մայրը,գորտը,աղջիկը,պառավը,թագավորը,փահլեվան:
Ձկնորսի տղան շատ համարձակ էր,աղջիկը շատ գեղեցիկ էր,մայրը բարի էր,գորտը կախարդված էր,պառավը չար ու դաժան էր,թագավորը ագահ էր,փահլեվան ուժեղ էր:
Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:Շատ հետաքրքիր հեքիաթներ են:images (1)

Վահագնի մասին

Վահագնը  պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստվածն էր հին հայկական դիցաբանության մեջ: Վահագնը մարտնչել է խավարի դեմ, չար ու նենգ ուժերը մարմնավորող վիշապների դեմ, որի պատճառով նրա անունը դրել են Վիշապաքաղ:
Նրան կոչել են նաև Արեգակի աստված:Վահագնի հարսնացուն եղել է Աստղիկը որի սրահը կոչվում էր սենյակ Վահագնի:

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆի
1. Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.
Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:001